Մթերքներ, որոնք բացասաբար են ազդում հիշողության վրա
Steptohealth.ru կայքը գրում է, որ հետազոտությունների համաձայն՝ B խմբի վիտամինների պակասը կարող է հիշողության վատացման պատճառ դառնալ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ ինտելեկտի վրա:
1. Շաքար: Բեռլինի համալսարանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ այն անձանց մոտ, ովքեր չափազանց շատ շաքար են օգտագործում, հիշողության վատացում կարող է լինել:
2. Անառողջ սնունդ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ արագ սնունդը, ինչպես նաև չափազանց շատ կալորիաներ պարունակող մթերքները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:
3. Կարմիր միս: Բոստոնում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց շատ կարմիր միս օգտագործող անձանց մոտ հիշողության խնդիրներ ավելի շատ են լինում, քան բուսակերների մոտ:
4. Պարզ ածխաջրեր: Սրանց շարքին են դասվում յուղոտ կաթը, այլուրը, ռաֆինացված շաքարը: Սրանք կարող են նպաստել հիշողության վատացմանը:
5. Ֆրուկտոզա: Այն դանդաղեցնում է ռեակցիաների արագությունն ուղեղում և հիշողության մեջ:
Թարգմանությունը 168.am-ի