Բաժիններ՝

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին ներկայացրել է Եմենի վերաբերյալ բանաձևը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը երեկ ՄԱԿ ԱԽ-ի դիտարկմանն է ներկայացրել Եմենի մասին բանաձևը: Դրանում խոսք է գնում Եմենին հասցվող ավիահարվածների ժամանակ պարտադիր հումանիտար ընդմիջումներ հաստատելու մասին:

Ռուսական կողմի կարծիքով` այդ միջոցն անհրաժեշտ է մարդկանց տարհանելու և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Փաստաթուղթը ՄԱԿ ԱԽ-ի անդամների շրջանում տարածվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ գումարված փակ խորհրդակցության ժամանակ:

Հանդիպումից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնովը լրագրողներին հայտնել է, որ Եմենում նման ընդմիջումներ մտցնելը շատ կարևոր է, քանի որ Եմենում են գտնվում դիվանագիտական անձնակազմն ու քաղաքացիական անձինք:

Երեկ անհապաղ 24-ժամյա ընդմիջման կոչով հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` Եմենի բնակչությանն օգնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930