Բաժիններ՝

Փախստականների մեծ հոսքը Հայաստան լուրջ մարտահրավեր է. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Սիրիայից փախստականների մեծ հոսքը Հայաստան լուրջ մարտահրավեր է ՀՀ կառավարության համար: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայսատանյան գրասենյակի ներկայացուցիչ Յոհան Քրիստոֆեր Ֆրանցը:

Ըստ նրա՝ հիմնական խնդիրը ինտեգրացիայի հարցերը լուծելն է. «Սա ամենամեծ խումբն է, որի հետ մենք աշխատում ենք: Կառավարությունն իրենից կախվածն անում է և բավականին բարյացակամ մոտեցում է որդեգրել տարբեր տիպի կարգավիճակներ տրամադրելով և ամեն կերպ փորձելով հեշտացնել փախստականների կյանքը, բայց խնդիրները մնում են ինտեգրման և ինքնաբավ դառնալու հետ կապված, այսինքն, որ իրենք կարողանան հիմնվել իրենց վրա և կախվածություն չունենան արտաքին աջակցությունից»:

Նա նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն աշխատում է հնարավորինս աջակցել ՀՀ-ում ապաստան խնդրող անձանց, համագործակցում են Միգրացիոն պետական ծառայության հետ, որ արդար որոշումներ կայացվեն, նաև աջակցում են դատական իշխանության հզորացմանը, որ նրանք պատշաճ կերպով կարողանան վերանայել ՄՊԾ որոշումները:

Հարցին, թե տեղեկություն կա՞՝ անցած տարի ՀՀ-ից ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքն ուր է տեղափոխվել, Ֆրանցը պատասխանեց, որ տեղեկութուն չունի, թե ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս