Բաժիններ՝

Հունաստանը կարող է վերադարձ կատարել դրահմային

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ` Հունաստանի կառավարությունը պատրաստել է բանկային համակարգի ազգայնացման եվրոյի հետ զուգահեռ արժույթի ներդրման վերաբերյալ արմատական պլան: Այս մասին թերթին հայտնել են Հունաստանում իշխող «Սիրիզա» կուսակցության աղբյուրները:

Այդ պլանը կյանքի կկոչվի, եթե Աթենքը չկարողանա ֆինանսական աջակցության ծրագրի շուրջ պայմանավորվել Եվրոպայի հետ: Այդ դեպքում կառավարությունը չի ունենա գումարներ` սոցիալական պարտավորություններն իրագործելու համար:

Թերթը գրում է, որ դա Հունաստանի իշխանություններին կհարկադրի վերադառնալ դրահմային, որը շրջանառությունից դուրս է բերվել 2001 թվականին` եվրոգոտուն միանալուց հետո:

Պլանավորվում է հույների աշխատավարձերն ու թոշակները վճարել հենց դրահմայով: Հունաստանն ընդհանուր առմամբ վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս