Ձնահյուսի վտանգի պատճառով փակվել է Ռազմավիրական ճանապարհը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան փակվել են Ռուսաստանը Հարավային Օսիայի ու Անդրկովկասի երկրների հետ կապող Ռազմավիրական ճանապարհն ու Անդրկովկասյան մայրուղին:

Դրանցում ավտոտրանսպորտի շարժը դադարեցվել է առատ ձյան ու ձնահյուսի վտանգի պատճառով: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի մամլո ծառայությունը. «Երկու ճանապարհներն էլ փակվել են դրանցում անվտանգ երթևեկություն ապահովելու անհնարինության պատճառով»:

Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ կապող Անդրկովկասյան մայրուղին փակվել է մոսկովյան ժամանակով ժամը 09.00-ին, իսկ Ռազմավիրական ճանապարհը` ժամը 10.45-ից: Ռոքյան թունելի շրջանում այսօր առավոտյան տեղացել ավելի քան 25 սանտիմետր ձյուն, և եղանակային պայմանները շարունակում են վատթարանալ:

Տեսանյութեր

Լրահոս