Բաժիններ՝

Իրանը մտադիր է գնել TANAP գազատարի բաժնետոմսերը. Ռովնագ Աբդուլաև

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Իրանը շահագրգռված է «Անդրանատոլիական» (TANAP) գազատարում մասնաբաժնի գնմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

Նրա խոսքերով` SOCAR-ը պատրաստ է դիտարկել TANAP-ում իր բաժնեմասի մի մասի վաճառքի մասին առաջարկները. «TANAP-ի նախագիծն այնքան շահութաբեր է, որ մեր բաժնեմասի հանձնման մյուս տարբերակները չեն կարող լինել քննարկման առարկա:

Խոսքը կարող է միայն գնալ դրա վաճառքի մասին: Եթե մենք ստանանք շատ շահավետ առաջարկներ, ապա պատրաստ ենք քննարկել այդ հարցը: Այդպիսի առաջարկներ արդեն իսկ կան: Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին որոշումից հետո էլ ավելի է բարձրացել TANAP-ի այժմեականացումը:

Իրանը կավելացնի գազի արդյունահանման ծավալները, և TANAP-ից բացի, գոյություն չունի համաշխարհային շուկաներ իրանական գազի դուրս գալու այլ այլընտրանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930