Բաժիններ՝

Պենտագոնը փորձարկել է իր խոշորագույն հակաբունկերային ավիառումբը

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Պենտագոնը փորձարկել է ԱՄՆ-ի զինանոցում առկա խոշորագույն հակաբունկերային ավիառումբը: Այս մասին հայտնել են բարձրաստիճան պաշտոնյաները:

Փորձարկումը նախաձեռնվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների տապալման և դրանից հետո Վաշինգտոնի կողմից ռազմական գործողություններ ձեռնարկելու դեպքում:

Ընդգծվում է, որ տվյալ հակաբունկերային ավիառումբն ունակ է ոչնչացնել կամ շարքից հանել Իրանի տարածքում գտնվող առավել ամրացված միջուկային օբյեկտը:

Պենտագոնն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին զուգահեռ շարունակել է արդիականացնել առավել կործանարար զինամթերքի տեսակներից մեկը: Վերջին փորձարկումն իրականացվել էր ընթացիկ տարվա հունվարին: Ռումբը Միսսուրի նահանգում նետվել էր B-2 ռմբակոծչից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս