Բաժիններ՝

Իմ որդիները նախագահներ չեն. Լուկաշենկո

Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր համար չի պատրաստում ժառանգորդ, քանի որ նախագահի փոփոխումը կարող է տեղի ունենալ միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով.

«Ես կտրականապես դեմ եմ ամեն տիպի ժառանգորդներին: Ես շատ եմ ցանկանում, որ ինձնից հետո բացարձակապես ժողովրդավարական ընտրություններում ընտրվի այնպիսի մարդ, ով, ինչպես և ես, հոգատար կգտնվի այս հողակտորի, այստեղ ապրող ժողովրդի նկատմամբ: Ժողովուրդը պետք է հստակեցնի, թե ով պետք է լինի նա»:

Լուկաշենկոն ընդգծել է, որ չունի մարդկանց խումբ, որոնց նա պատրաստում է նախագահներ, առավել ևս այդ պաշտոնի համար չի պատրաստում իր զավակներին. «Իմ որդիները նախագահներ չեն, նրանք չեն ձգտում դրան: Եթե նրանք չեն ցանկանում աշխատել այդ պաշտոնում, ապա կարիք էլ չկա նրանց դրան պատրաստելու համար»:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ բելառուսական ներկայիս ընդդիմությունն ի ցույց է դնում, որ պատրաստ չէ այսօր իշխանությունը վերցնել Բելառուսում և պահպանել երկիրը: Նա հավելել է, որ ընդդիմությունն այսօր չգիտի, թե ինչպես մոտենա ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս