
Սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ կանխատեսումներ անելը դժվար է, ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, և ճշմարտությունը հասու է մի քանի մարդու:
Ամեն դեպքում, ասում են, սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, և դա կլինի մինչև ապրիլի վերջը: Մարզպետի պաշտոնին հավանական հրաժեշտ տվողներից են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզպետները»:
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում