Ո՞վ պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:

Սակայն երեկվանից Աբովյանում սկսել էին շրջանառել ևս մեկ՝Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկի անունը: Խոսքը նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանի մասին է:

Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է և նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930