ԵՄ-ը խորհուրդ է տալիս պահպանել Աբաշիձե-Կարասին ձևաչափը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը խորհուրդ է տալիս պահպանել Աբաշիձե-Կարասին ձևաչափով Վրաստանի ու Ռուսաստանի երկխոսությունը:

Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած Վրաստան-ԵՄ ռազմավարական երկխոսության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն.

«Մեր եվրոպացի գործընկերները շատ ուշադիր հետևում են այդ ամենին և միանշանակ խորհուրդ են տալիս անպայմանորեն շարունակել երկխոսությունը, որքան էլ որ բարդ լինի վիճակը, որքան էլ որ ընդհանուր առմամբ բարդ լինի քաղաքական ֆոնը: Նրանք խորհուրդ են տալիս առավելագույն ձևով օգտագործել դիվանագիտական խողովակները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930