Բաժիններ՝

Ինչպե՞ս ընտրել ջերմաչափ փոքրիկի համար. ջերմաչափի բոլոր տեսակների առավելությունները և թերությունները

Մարմնի ջերմաստիճանը կարևոր ցուցանիշ է: Դրան պետք է հետևել հատկապես, երբ կան հիվանդության ակնհայտ ախտանիշեր: Պրոֆիլակտիկ նպատակներով նույնպես լավ կլինի պարբերաբար հետևել, սա թույլ կտահիվանդությունները հայտնաբերել սկզբնական փուլում: Այս մասին գրում է doctors.am-ը՝ հղում անելով Med-otzyv.ru-ին:

Երեխայի ջերմությունը չափելը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ փոքրիկին դժվար է երկար ժամանակ նույն դիրքով մնալը: Ինչպես նաև վտանգ կա, որ փոքրիկը կգցի, կկոտրի ջերմաչափն ու կթունավորվի սնդիկով: Հետևաբար, կարևոր է ընտրել կատարյալ մանկական ջերմաչափ: Մենք կպատմենք ջերմաչափի բոլոր տեսակների առավելությունների և թերությունների մասին:

Ինֆրակարմիր ջերմաչափ 

Այսպիսի ջերմաչափը հարկավոր չէ պահել բերանում կամ անութափոսում: Այն մի քանի վայրկյանի ընթացքում չափում է մարմնի ջերմաստիճանը, բավական է միայն հպել երեխայի ականջին կամ ճակատին: Ջերմաստիճանը չափվում է երեխայից եկող ինֆրակարմիր ճառագայթման միջոցով:Այս սարքի թերությունը հավելյալ գլխիկներ գնելու անհրաժեշտությունն է և սխալ արդյունքը՝ օտիտի դեպքում: Ակնհայտ առավելություններն են ձայնային ազդանշանը, լուսավորվող էկրանը, հիշողությունը, ավտոմատ անջատվելը, հարվածակայունությունը:

Թվային ռեկտալ ջերմաչափ 

Ինչպես պարզ է անվանվումից, այսպիսի ջերմաչափը տեղադրում եմ անալ անցքում: Ջերմությունը երևում է առանձին էկրանի վրա: Իհարկե այս մեթոդը քչերին դուր կգա, այն հարմար է միայն շատ փոքր երեխաների համար, մինչև երեք տարեկան հասակը: Առավելություններն են ճշգրիտ արդյունքներն ու ձայնային ազդանշանը, որը տեղեկացնում է չափման ավարտի մասին:

Թերմոթեստ

Սա թերմոզգայուն թիթեղ է, որն անհրաժեշտ է ամրացնել երեխայի ճակատին: 15 վայրկյան անց դրա վրա կերևան թվեր կամ հատուկ գույներ: Եթե փոքրիկի ջերմաստիճանը փոքր է 37.5-ից, ապա կտեսնեք N տառը, ավելի բարձր ցուցանիշների դեպքում` – F: Ինչպես հասկացաք, ճշգրիտ ջերմաստիճանը թիթեղը ցույց չի տա, միջակայքը շատ մեծ է: Սարքը միանգամյա օգտագործման է: Սակայն սա հարմար է ճամփորդելիս:

Սնդիկային մանկական ջերմաչափ 

Սա սովորական սնդիկային ջերմաչափի փոքրիկ տարբերակն է: Ունի պրիզմատիկ ներդիր, որը մեծացնում է սանդղակը, թվերը հստակ տեսնելու համար: Թերությունները նույնն են, ինչ «մեծահասակների» ջերմաչափի դեպքում. Կոտրվող է, արդյունքը երևում է 5-10 րոպեից: Իսկ ակնհայտ առավելություններն են հարմարավետ կոմպակտ կորպուսը, հնարավորությունը՝ ջերմությունը չափելու անութափոսերում, բերանում, անալ անցքում: Կարող է ծառայել շատ երկար:

Թվային ունիվերսալ ջերմաչափ 

Ունի թվային սենսորային տվիչ, ջերմությունը չափելու գործընթացը տևում է մոտ 5 րոպե: Արդյուքները երևում են թվային էկրանին: Անութափոսում չափելու դեպքում՝ արդյունքը կարող է ոչ ճշգրիտ լինել. սա հիմնական թերությունն է: Սակայն ջերմությունը կարելի է չափել բերանում, արմնկափոսում, հետանցքում, աճուկային ծալքում: Կա ձայնային ազդանշան, թայմեր, հարվածներից պաշտպանություն,հիշողություն, ավտոմատ անջատման ֆունկցիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս