Բաժիններ՝

Օլեգ Լեբեդև. Պերմյակովի դատավարությունը Հայաստանի տարածքում կլինի. Azatutyun.am

«Ավետիսյանների ընտանիքի` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Հայաստանի տարածքում»:

Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:

 Azatutyun.am-ը՝ հղում անելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, մեջբերել է ռուսաստանցի պատգամավորի հետևյալ խոսքերը.- «Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի նախաքննությունն անցնի Հայաստանի տարածքում: Դատավարությունը ևս նախատեսվում է Հայաստանի տարածքում կազմակերպել: Սա այն է, ինչ խնդրում է Հայաստանի ժողովուրդը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031