Եվրոպայից քաղաքական ապաստան խնդրող հայերը շատացել են. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կարծում եմ՝ քաղաքական ճնշումների հետ այդ պատկերը կապ չունի»,- Aravot. am-ին հարցին՝ արդյոք այն, որ համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝ եվրոպական երկրներից քաղաքական ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը 2013-ի համեմատ աճել է 2014-ին, կապ ունի՞ ՀՀ իշխանությունների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ իրականացրած ճնշումների հետ, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նշենք, որ համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝ 2014-ին եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից 5,242 մարդ, 2013-ին՝ 4,841։ Մինչդեռ հարևան Ադրբեջանի ցուցանիշներն ավելի ցածր են. 2014-ին Եվրոպայից քաղաքական ապաստան հայցած ադրբեջանցիների թիվը կազմել է 2,617, իսկ 2013-ին՝ 2,437։ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ նույնիսկ քաղաքական ապաստան խնդրողների մեկ-երկու տոկոսը իրական քաղաքական դրդապատճառներով չի գնում.

«Հասկանալի է, որ նրանք տարբեր դրդապատճառներով են գնում, երկրի ընդհանուր անարդարության, բարոյական նահանջ և այլ պատճառներ։ Այլ հարց է, որ քաղաքական ապաստան խնդրելու տարբերակն իրենց ավելի վայելուչ և հարմար է թվում։ Այս պատկերն իրականում մեր ընդհանուր արտագաղթի դրսևորումներից է»։

Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս