Իրանն ու «Վեցյակը» մոտ են շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. աղբյուր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու «Վեցյակը» մտադիր են մոտ ժամանակներս ստորագրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ 2-3 էջանոց համաձայնագիր: Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքերով` կողմերը գտնվում են եզրափակիչ փուլում և շուտով կստորագրեն պայմանագիր: Այլ աղբյուրների հաղորդմամբ` համաձայնագրի ճակատագիրն անհայտ է, և որ դրա ստորագրումը կարող է տապալվել:
Իրանի փոխարտգործնախարար Համիդ Բայադինեջադը հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» չեն կարողացել գտնել առանցքային մի շարք հարցերի լուծում: Դա մասնավորապես վերաբերում է պատժամիջոցների հարցին ու միջուկային հետազոտությունների շարունակման խնդրին: