Երևանի քննչական վարչությունը կունենա առանձին վարչական շենք

Երեւանի քննչական վարչությունը կունենա առանձին վարչական շենքՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին ամրացված Երևան քաղաքի, Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:

Կառավարության որոշումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու և տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքեր տրամադրելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է, որ նշված տարածքում կտեղակայվի Երեւանի քննչական վարչությունը։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է ապահովվի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031