Իտալիայի Տոսկանա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Իտալիայի Տոսկանա նահանգը մարտի 25-ի խորհրդարանական նիստին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում www.horizonweekly.ca կայքը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Հռոմի հայ համայնքի խորհուրդը, Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձևեր ընդունելու խնդրանքով նամակով դիմել է Իտալիայի նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին։
Վերը նշված բանաձևում նշված է, որ այն պետք է ուղարկել Հռոմի հայ համայնքի խորհրդի
քարտուղարությանը, որպեսզի այն փոխանցեն Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության
ինստիտուտ-թանգարան