Բաժիններ՝

Պարսից ծոցի երկրներից միայն Օմանը չի մասնակցում Եմենի շիա ապստամբների դեմ ռազմական կամպանիային

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենում շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի ձեռնարակած ռազմական գործողությանն աջակցում են մի շարք պետություններ, որոնք հիմնականում արաբական են:

Շիա ապստամբների դեմ ռազմական կամպանիա սկսելու մասին հրամանը կեսգիշերին արձակել է սաուդցի թագավոր Սալման բեն Աբդել-Ազիզը: Էր-Ռիյադը մտադիր է Եմենում գործարկել 100 կործանիչ և 150.000 զինծառայող:

Իրենց մարտական ավիացիան տրամադրելու պատրաստակամություն են հայտնել ԱՄԷ-ն, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարն ու Հորդանանը: Մասնավորապես, ԱՄԷ-ն կուղարկի 30 կործանիչ, Բահրեյնն ու Քովեյթը՝ 15-ական կործանիչ, Կատարը՝ 10 կործանիչ, իսկ Հորդանանը՝ 6 կործանիչ:

Բացի այդ, կամպանիային մասնակցում են Եգիպտոսն ու Պակիստանը, որոնք Եմենի մոտ են ուղարկել ռազմածովային ու ռազմաօդային ուժեր: Այդ երկու երկրները, ինչպես նաև Սուդանը, շիա ապստամբների դեմ ցամաքային կոնտինգենտներ ուղարկելու պատրաստակամություն են հայտնել:

Պարսից ծոցի երկրներից գործողությանը չի մասնակցում միայն Օմանը: Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները մարտի 27-ին կքննարկեն Եմենում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս