Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելն անլուծելի խնդիր է. Լեհաստանի արտգործնախարար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը «Լեհական ռադիոյի» եթերում հայտարարել է, որ Լեհաստանի գործողությունները նպատակ չեն հետապնդում ապագայում Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու համար.

«Այսօր որևէ մեկը չի բարձրացնում ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայության թեման, որովհետև եթե որևէ մեկը ցանկանար բարձրացնել այն, ապա կստեղծեր միջազգային խնդիր, որն անկարելի է լուծել: ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ապագան չի հանդիսանում մեր գործողությունների ու հետագա քայլերի առարկա:

Մենք խոսում ենք դեպի Եվրոպա, ԵՄ տանող ճանապարհի մասին, այդ թվում նաև այն մասին, թե ինչպես Ուկրաինային հնարավորություն ընձեռել՝ կյանքի կոչելու համար Ասոցացման համաձայնագիրը և մնացյալ այն ամենը, ինչը նրան կապում է Եվրոպայի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031