Բաժիններ՝

Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. Դաչիչ

Սերբական Pink հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Սերբիան չեզոք երկիր է և որևէ մտադրություն չունի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար:

Նա մանրամասնել է, որ Սերբիայի կողմից ստացած ՆԱՏՕ-ի հետ Գործընկերության անհատական պլանը (IPAP) իրենից ներկայացնում է դաշինքի հետ համագործակցության ամենաբարձր մակարդակ այն երկրի համար, որը չի պլանավորում դառնալ այդ միության անդամ:

Դաչիչը հավելել է, որ դա չի նշանակում, թե Սերբիայի չեզոքության հարցում կատարվել է որևէ փոփոխություն. «Մենք ռազմական պլանում չեզոք ենք և մտադիր չենք դառնալու ՆԱՏՕ-ի անդամ»: Դրա հետ կապված՝ նա կոչ է արել «ներկայացում չսարքել» պլանն (IPAP) ընդունելու փաստից, քանի որ իրենք որևէ քայլ չեն ձեռնակել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:

Սերբիայի խորհրդարան 2007 թվականին բանաձև է ընդունել ռազմական դաշինքների հարցում չեզոքություն պահպանելու մասին: ՆԱՏՕ-ի հետ գործընկերության անհատական պլանը Սերբիայում ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերին: ՆԱՏՕ-ն իր հերթին փաստաթուղթը հաստատել է հունվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս