Գալուստ Սահակյանը Լևոն Զուրաբյանին մեղադրեց ժողովրդին ապակողմնորոշելու մեջ

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հրապարակվել են տնտեսության վերաբերալ պաշտոնական վիճակագրության տվյալները և թվերն աղետալի են: Ըստ նրա՝ ԱԺ-ն պետք է օրակարգը մի կողմ դնի ու տնտեսության անկման հարցն ու ճգնաժամային կառավարում ձևավորելու հարց քննարկի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ոչ ոք չի կարող ԱԺ-ին պարտադրել ինչ անել. «Բովանդակային բան չեմ տեսնում, ցանկացած պատգամավոր ինքն իր լիազորությունների շրջանակում կարող է հարցը բարձրացնել»:

«Եթե դուք չզբաղվեք ճգնաժամով, ճգնաժամը կզբաղվի ձեզանով»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Գ.Սահակյանը Զուրաբյանին մեղադրեց ժողովրդին ապակողմնորոշելու մեջ: Ըստ նրա՝ պատգամավորը պոպուլիստական մտքեր է հայտնում: Սահակյանն առաջարկեց հարցերը բարձրացնել հանձնաժողովում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս