Արդյո՞ք Պերմյակովի և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի և կոշիկների վրա եղած քրտինքն իրենց խմբային պատկանելությամբ նույնն են
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության դեպքի գործով վերջին շրջանում մի շարք փորձաքննությունների եզրակացություններ են ստացվել, Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել մի շարք փորձաքննությունների: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն: Նրա խոսքով՝ դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ կրակոցներն արձակվել են դեպքի վայրում հայտնաբերված զենքից, որն ամրակցված է Վալերի Պերմյակովին:
Լուսինե Սահակյանն ասաց, որ դատակենսաբանները պնդում են, որ Վալերի Պերմյակովի քրտինքը և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի և կոշիկների վրա հայտնաբերված քրտինքը իրենց խմբային պատկանելությամբ նույնն են: Փաստաբանի խոսքով՝ միանշանակ պատասխանել՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են Վալերի Պերմյակովին, թե ոչ՝ կարող են տալ դատագենետիկական փորձաքննության արդյունքում: