Բաժիններ՝

ՀԱՊԿ-ին մտահոգում է Սիրիայում ու Իրաքում պատրաստություն անցած զինյալների հայտնվելը. Բորդյուժա

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտավախություն ունի, որ Սիրիայում ու Իրաքում պատրաստություն անցած զինյալները կարող են հայտնվել կազմակերպության մասնակից երկրների տարածքում.

«Այսօր որևէ երկիր ապահովագրված չէ նրանից, որ իր տարածքում կարող են իրականացվել ահաբեկչական ակտեր, այդ թվում նաև քաղաքական գործիչների հայտարարությունների համար որպես վրեժխնդրության ակտ:

Այդ խնդիրն այժմեական է մեր բոլոր համար, առավել ևս, որ «Իսլամական պետության» ու «Թալիբանի» մարտական ջոկատների կազմում պատերազմում են Տաջիկստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները: Միանշանակ է այն, որ այդ անձինք վերադառնալու են և պատրաստ են լինելու զենքը ձեռքներին կատարելու ղեկավարների պատվերները, այդ թվում նաև ապակայունացնել հետխորհրդային տիրույթի քաղաքական իրավիճակը:

ՀԱՊԿ-ին մտահոգում է ահաբեկչական-ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջան ներթափանցելու նրանց փորձերը: Ես նկատի ունեմ զինյալների վերադարձն այդ երկրներ: Ռուսաստանում, Տաջիկստանում ու Ղրղզստանում արդեն իսկ գրանցվել են այն անձանց ձերբակալություններ, որոնք պատերազմել են Սիրիայում ու Իրաքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031