Բաժիններ՝

ԵՏՄ-ն անցնում է մեծ փորձությունների միջով՝ կապված նավթի ցածր գների հետ. Նազարբաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է որ ԵՏՄ-ն անցնում է մեծ փորձությունների միջով՝ կապված նավթի ցածր գների հետ.

«Դժբախտաբար, ներկայումս մեր միությանը բաժին են ընկել մեծ փորձություններ, որովհետև թե՛ Ղազախստանում, թե՛ Ռուսաստանում նվազել են նավթի արտահանման գները: Մենք գիտեինք, որ կային այդպիսի ռիսկեր»:

Նազարբաևը հավելել է, որ հարկադրված է եղել զբաղվել նաև ուկրաինական հիմնախնդրով. «Հնարավորության դեպքում ես նույնպես միջամտել եմ դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս