![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ-ի առաջնորդները որոշել են պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_e33bc0ebed73a3570d4f1aa2aa20990c.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնորդները համաձայնվել են պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև որ ամբողջովին չիրագործվեն Մինսկյան համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Միևնույն ժամանակ Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի մասնակիցներն առանձին որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման մասին այն բանից հետո, ինչ հուլիսին կավարտվի դրանց գործունեության ժամկետը՝ նախատեսված նախկին որոշմամբ:
Մինսկյան համաձայնագրերում որպես փաստաթղթի մի շարք դրույթների կատարման վերջնաժամկետ է սահմանված 2015 թվականի ավարտը: Ամփոփիչ հայտարարությունում ընդգծվում է, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել հավելյալ միջոցներ: