Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 500 միլիոն եվրոյի վարկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայից Կիև է ժամանում աշխատանքային խումբ՝ Ուկրաինային 500 միլիոն եվրոյի վարկ տրամադրելու հուշագրի տեքստը համաձայնեցնելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայում գտնվող Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Գենադի Զուբկոն:
Նա ընդգծել է, որ վարկի տրամադրման հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Գերմանիան ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու է մարտի 26-ին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդանշական է համարում, որ իր գերմանական այցը տեղի է ունենում այդ իրադարձության շեմին: