Երկրի զարգացման համար անհրաժեշտ է 200-300 միլիարդ դոլար. Եգիպտոսի նախագահ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Շարմ էլ Շեյխում կազմակերպված միջազգային տնտեսական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 90 միլիոն բնակչությամբ Եգիպտոսի զարգացման ու տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է 200-300 միլիարդ դոլար.
«Եգիպտացիներին հույս և աշխատանք տալու համար մեզ անհրաժեշտ է 200-300 միլիարդ դոլար: Ժամանակն անցնում է, և անհրաժեշտ է արագացնել: Ժամանակային գործոնը կարևորագույն դեր է խաղում նախագծերի իրագործման մեջ, և ոչ ոք չի կասկածում, որ եգիպտացիները կկատարեն իրենց պարտավորությունները:
10 տարի անց Եգիպտոսի բնակչությունը կավելանա 26 միլիոն մարդով: Նշանակում է անհրաժեշտ է շտապել»: Ակնկալվում է, որ եռօրյա կոնֆերանսի արդյունքներով Եգիպտոսի համար կհավաքվի 35 միլիարդ դոլար, և որ դրան մասնակից Պարսից ծոցի մի շարք երկրներ Եգիպտոսին կտրամադրեն 4-ական միլիարդ դոլար:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Եգիպտոսի իշխանությունները որոշել են կառուցել նոր մայրաքաղաք: