Ջոն Քերին Եգիպտոսում կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնելու է Եգիպտոս ու Շվեյցարիա: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նա մանրամասնել է, որ Ջոն Քերին մարտի 12-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մասնակցելու է Եգիպտոսի տնտեսական զարգացման կոնֆերանսին: Քերին հանդիպումներ է ունենալու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի ու եգիպտացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:Լ
Այդ հանդիպումներում քննարկվելու է «Իսլամական պետության» դեմ պայքարը, Լիբիայում ու Սիրիայում տիրող իրավիճակը, երկկողմ ու գլոբալ նշանակության հարցեր:
Փսակին հավելել է, որ մարտի 15-ին Քերին Շվեյցարիայում կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցություններին, որի շրջանակներում էլ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: