Սա Հայաստան է, և վե՛րջ՝ . բացառիկ հարցազրույց Դոկոտոր Ջեյմս Փոիսանտի հետ
Այն, ինչ կլսեք, վստահաբար, մեր եթերում երբրևէ հնչած ու ձեր երբևե լսած ամենակարևոր հարցազրույցն է: Այն վերաբերում է անխտիր բոլորին, մեր երկրի ու ազգի հեռանկարին: Այն բանին, թե ինչ ենք մենք լինելու առաջիկա 5 – 10 -20 -30 տարիների ընթացքում:
Այս հաղորդման ընթացքում ՏՏ-ոլորտի ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հետ շատ անգամ փորձել ենք հասկանալ, թե ինչպես են աշխարհի քարտեզի վրա տեխնոլոգիական գերտերություններ հայտվում ու որքանով է իրատեսական, որ մենք էլ կգտնենք մեր տեղը այդ արևի տակ:
Հայաստանում է Դոկոտոր Ջեյմս Փոիսանտը՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների և ծառայություններ համաշխարհային դաշինքի /WITSA/ գլխավոր քարտուղարը: Մի կազմակերպության, որ ներկայացնում է աշխարհի IT ոլորտի 90%-ը: Սա այն կառույցն է, որն ի թիվս այլ բաների՝ անցկացնում է համաշխարյաին IT կոնգրեսը:
Այս հաղորդման ընթացում Կարեն Վարդանյանը մի քանի անգամ պատմել է, որ կոնգերեսը՝ աշխարհի ամենաներկայացուցչական հավաքը 2019թ.-ին մեր երկրում է անցկացվելու: Այ պատկերացրեք՝ 2000-ի չափ հյուր ենք ունենալու . ամեն մեկը, քիչ է միլիարդատեր է, դեռ մի բան էլ աշխարհի մասշտաբով հարց լուծող մարդ:
Այս հարցազրույցը մինչև վերջ շատ ուշադիր լսելու լուրջ պատճառ կա: Առաջինը ՝ սա մեր երկրի տեխնոլոգիական հեռանկարի վերաբերյալ ամենաանաչառ ու կոմպետենտ գնահատականն է: Իսկ տեխնոլոգիական հեռանկարը, ինչպես հասկանում ենք, միակ հնարավոր հեռանկարն է: 2-րդ՝ մի շարք երկրներ, որ տեխնոլոգիական գերտերության համբավ ունեն, իրենց վերելքը հենց այդ կոնգրեսից են սկսել, և այս հարցազրույցի յուրօրինակ «շպարգալկա» է այն մասին, թե ինչ պետք է անենք, որ այդ եզակի հնարավուրթյունից մաքսիմալ օգուտ ստատնանք: