Լավագույն բուժումը շնչուղիների համար
Healthyfoodstar.com կայքը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստված մի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ ավելի հեշտ շնչել մրսածությունից և գրիպից բուժվելուց հետո: Պատրաստման համար անհրաժեշտ է.
- 1 բաժակ մեղր
- 1 բաժակ կիտրոնի հյութ
- 5-7 բողկ
- 1 գլուխ սոխ
- 6 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը.
Լվացեք բանջարեղենը, մաքրեք, մանր մասերի կտրատեք և ամբողջը լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք կիտրոնի հյութը և մեղրը, լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Պատրաստման վերջին քայլն ամբողջ խառնուրդը քամելն է: Ստացված հեղուկը լցրեք ապակե տարայի մեջ և 1 շաբաթով պահեք սառնարանում:
Մեծահասակները պետք է օգտագործեն այն 2 ճ/գ չափով՝ օրվա մեջ մեկ կամ մի քանի անգամ: Երեխաները պետք է օգտագործեն 1թ/գ չափով, բայց անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել օրական մի քանի թեյի գդալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը