Բաժիններ՝

Ամալ Քլունին աշխարհի ամենաազդեցիկ 100 արաբ կանանց թվում երկրորդն է

Arabian Business Magazine պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 100 արաբ կանանց վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորել է ԱՄԷ-ի զարգացման ու միջազգային համագործակցության հարցերով նախարար Շեյխա Լյուբնա Ալ Կասիմին: Նա գլխավորել է նաև նախկին չորս այդօրինակ վարկանիշային աղյուսակները:

Պարբերականն ընդգծել է այն վիթխարի ազդեցությունը, որ նա ունեցել է ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ համայն աշխարհում: Բացի այդ, վարկանիշը կազմողներն ընդգծել են կանանց իրավունքների համար պայքարում նրա դերակատարությունը: Օրինակ, նախորդ ամիս նա երկրի կառավարությանը կոչ է արել դրամաշնորհներ հատկացնել Պակիստանում ու Եմենում աղջիկների ուսուցման համար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը: Նա առաջին անգամ է հայտնվել այդ ցուցակում: Վարկանիշային աղյուսակի հեղինակներն ընդգծել են նրա հաջողությունները որպես Ջուլիան Ասանժի ու Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան, ինչպես նաև ՄԻԵԴ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ (Դողու Փերինչեք) գործին մասնակցելու համար:

Երրորդ տեղը բաժին է ընկել Լոուջան Խաթլուլին, ով Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերին՝ ավտոմեքենա վարելու համար (երկրում կանանց արգելված է ավտոմեքենա վարել): Խաթլուլը բանտում անցկացրել է մոտ երկու ամիս և ազատության մեջ է հայտնվել այս տարվա փետրվարին:

Վարկանիշային աղյուսակի կազմավորման մեթոդոլոգիան անհայտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031