
«Իսլամական պետության» զինյալները ողջ-ողջ այրել են Մոսուլի 16 բնակչի

Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալները ողջ-ողջ այրել են իրաքյան Մոսուլ քաղաքի 16 բնակչի, որոնք հրաժարվել են մասնակցել ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ: Այս մասին հայտարարել է իրաքցի պաշտոնյա Համիդ ալ-Ազավին:
Նրա խոսքերով` Մոսուլն իսլամականների վերահսկողության տակ հայտնվելուց հետո վերածվել է բաց երկնքի տակ բանտի, տեղաբնակները ենթարկվում են կտտանքների ու տառապում են զինյալների անզուսպ պահվածքից: Ալ-Ազավին ընդգծել է, որ մի շարք գիտաշխատողներ ու հոգևորականներ համագործակցում են զինյալների հետ:
Ավելի վաղ «Իսլամական պետության» զինյալները ողջ-ողջ այրել են հորդանանցի օդաչուի: