Բաժիններ՝

Ամանոր. Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները

Իտալացիներն, օրինակ, Ամանորին ազատվում են իրենց հին իրերից, որպեսզի նոր տարուն մոռացության տան անցած տարվա անհաջողությունները և ամեն ինչ սկսեն նորից։

Ֆրանսիայում Ձմեռ պապը, կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոեյլը, նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ֆրանսիայում ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը, և Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։

Շվեդիայում Ամանորից առաջ երեխաներն ընտրում են լույսի թագուհուն՝ Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում, իսկ գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Երեխաներին նվերներ է բերում ոչ թե ձմեռ պապը, այլ՝ Լյուցիան։

Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը՝ Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա և երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։ Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հրավառություններ է կազմակերպում։

Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները լցնում են ջրով, իսկ կեսգիշերին այն թափում են պատուհաններից։ Այդկերպ նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Իսկ ժամացույցի 12 զանգերի հետ նրանք ուտում են խաղողի 12 հատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունը ամբողջ նոր տարուն ուղեկցի իրենց։

Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությամբ: Իսկ կեսգիշերին երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։

Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը հնչում են 108 անգամ։ Դրանցից յուրաքաչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքները ընդամենը վեցն են՝ ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթևամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի։

Իսպանիայում նույնպես, ինչպես Կուբայում՝ կեսգիշերին ընդունված է ուտել  խաղողի 12 հատիկ։

Իսկ Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից հատուկ ավանդույթ է գործում. այդ օրը բոլորը հրաժարվոում են ալկոհոլից։

Ինտերնետային նյութերից պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս