Հակառակորդը կրակում է այրվող գնդակներով, որոնք կրկնակի վտանգավոր են (տեսանյութ). ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Այգեպար համայնքը սահմանակից է անմիջապես Ադրբեջանի Թովուզի շրջանին: Հիմնվել է 1930-ական թվականներին, եւ երբ այստեղ կառուցվել են գինու, ծխախոտի, պահածոների գործարաններ, բնակչության թիվը սկսել է ավելանալ: Անգամ օդանավակայան է գործել: Այգեպարը մեծ հաշվով ոչ թե գյուղ է, այլ բանվորական ավան: Ավելի քան 2 տասնամյակի ընթացքում բազմաթիվ ռմբակոծություններից տուժել են բնակելի շենքերը, ավերվել գործարանները:
Գյուղի շենքերը ռմբահարված են եւ կրակոցներից պարբերաբար վնասվում են, սակայն բնակեցված են: Տների տնտեսական պատշգամբներն ու պատուհանները գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ:
Ադրբեջանցիները հիմնականում կրակում են ДШК անունով հայտնի զինատեսակից: Անցած շաբաթների ընթացքում այստեղ համեմատաբար հանգիստ է, վերջին գնդակոծությունն արձանագրվել է նոյեմբերին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: