Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը համաձայնել է 1 մլն դոլարով երեկո անցկացնել արաբ արքայազնի հետ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է մեկ մլն ԱՄՆ դոլար հոնորարով մասնակցել արաբ արքայազններից մեկի խնջույքին: Այս մասին հայտնում է Arabian Business-ը: Մամուլի պնդմամբ՝ Քարդաշյանը Սաուդյան Արաբիա կժամանի հունվարին:

Օրեր առաջ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը Քարդաշյանին հրավիրել էր իր խնջույքին՝ հատուկ հյուրի կարգավիճակով:

Չնայած արքայազնի անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է դարձել, թե նա կոնկրետ ինչպես է առաջարկություն արել Քարդաշյանին: Նա, ըստ մամուլի, Instagram-ում Քիմի բիկինիով լուսանկարի տակ համապատասխան մեկնաբանություն-հրավեր էր թողել:

Արաբական մամուլը նշում է, որ Քիմը մինչ այդ հաճախակի էր լինում Դուբայում, նույնիսկ հատուկ արաբական ոճով ֆոտոսեսիա է արել:

Իսկ անցած տարի նա համաձայնել էր 500,000 դոլարով Վիեննայի պարահանդեսում ընկերակցել ավստրիացի 81-ամյա միլիարդատեր Ռիխարդ Լունգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս