Բաժիններ՝

Վերա Հովհաննիսյան. «Ինձ դեռ պետք է պատկերացնել ապագա ամուսնուս, հետո միայն՝ հարսանեկան տորթը» (լուսանկարներ)

Մոսկվայում բնակվող Վերա Հովհաննիսյանը «Խոհարարների աշխարհի գավաթին»` իր «Երեք հրացանակիրները» ստեղծագործությամբ արժանացել է գլխավոր մրցանակին: Վերայի երկվորյակ քույրը՝ Ռենան, ով փոքր է նրանից ընդամենը 20 րոպեով, այդ նույն մրցույթին արժանացել է ոսկե մեդալի` իր «Ձկնիկներ» ստեղծագործության համար: Այս լուրը տարածվեց կայծակնային արագությամբ, քանի որ հիրավի հեքիաթային և աներևակայելի գեղեցկության տորթերի հեղինակները, իրոք, արժանի են գովեստի: Վերան իր մրցանակը հայրենիքում ներկայացնելուց օրեր անց արդեն մեկնել էր Մոսկվա, սակայն «168 Ժամին» տված հարցազրույցում նշում է, որ, այնուամենայնիվ, մեծ ծրագրեր ունի նաև հայրենիքում:

– Վերա, Դուք և Ձեր քույրը բավականին երիատասարդ եք և արդեն հասել եք նման հաջողությունների: Ո՞րն է գաղտնիքը: Պատմեք, թե ինչպես «քաղցր կյանքը» դարձավ Ձեր ապրելակերպն ու աշխատանքը:

– Սկսենք նրանից, որ ես և քույրս դեռ մանկուց սիրել ենք նկարչությամբ զբաղվել: Մենք սիրում էինք նկարել զանազան կենդանիների` սիրելի մուլտֆիլմերից: Իմ հորեղբայրը նկարիչ է, և, երբ ես և քույրս գնում էինք իրենց տուն, անպայման ավերում էինք նրա նկարչական սեղանը, բացում էինք բոլոր դարակները՝ մեր ուզած մատիտները գտնելու համար: Եվ նկարում էինք մեծ հաճույքով՝ չնայած 3 թե 4 տարեկան հազիվ լինեինք: Քանի որ պապիկս հրուշակագործ էր, նրանից հետո էլ իմ ծնողները բացեցին «կանդիտերսկի»: Ես հաճախակի էի գնում այնտեղ, քանի որ ինձ անչափ հետաքրքիր էր, թե ինչպես են այդ հրաշք քաղցրավենիքները ստեղծվում:

Vera14

Կարդացեք նաև

Vera12 Vera9

Vera6

Դպրոցական տարիքում արդեն բավականին լավ նկարում էի: Դպրոցն ավարտելուց հետո էլ շարունակեցի նկարչական ուղիով: Իսկ հետո մենք տեղափոխվեցինք Մոսկվա: Մի օր մենք ծանոթացանք մի հրաշալի կնոջ հետ, ով ինձ ճիշտ ուղու վրա դրեց: Մի օր ես որոշեցի մարցեպանով արձանիկ պատրաստել (ես այդ ժամանակ 19 տարեկան էի) և ցույց տվեցի այդ արձանիկն այդ կնոջը: Նա այնքան շատ հավանեց, որ, ի զարմանս ինձ, միանգամից առաջարկեց մասնակցել Մալթայում կայանալիք «Խոհարարների միջազգային մրցույթին»: Իմ առաջին աշխատանքը կոչվում էր «Ջրահարս»:

Երկու ամիս աշխատել ենք և, մասնակցելով մրցույթին, արժանացել «Ոսկե մեդալի»: Մենք Մալթա էինք մեկնել հայրիկիս և ուսուցչուհուս՝ Ելենա Սուչկովայի հետ:

– Երկուսդ էլ բավականին նիհարիկ եք: Ինչպե՞ս եք կարողանում մնալ այդքան սիրունատես, երբ Ձեր շուրջն այդքան քաղցր կա: Հաշվի առնելով Ձեր պատրաստած տորթերի քանակն ու երբեմն` նաև աննախադեպ բարձրությունը, հերիք է, որ ամեն պատրաստվելիք տորթից մի քիչ համտեսեք, և ավել քաշն ապահովված է: Սակայն Ձեր վրա կարծես թե դա չի ազդում:

– Իրականում ես մեծ խնդիր ունեմ` գիրանալու հետ կապված: Զարմանալի է, բայց իմ «քաղցր» աշխատանքն ինձ օգնում է չգիրանալ: Քանի որ չեմ կարող ինձ մերժել, զրկել քաղցրից՝ ստիպված եմ լինում դիետա պահել, որ մի քիչ քաշս իջնի:

Vera3

Vera

Vera1

Vera2

– Քանի՞ տարի է, որ Դուք այս աշխատանքին սկսեցիք վերաբերվել ոչ միայն` իբրև հաճելի հոբբիի, այլև աշխատանքի:

– 14 տարեկանից իմ հոբբին հրուշակեղենն է եղել: Սակայն 19 տարեկանում արժանացած մրցանակից հետո սկսեցի շատ լուրջ զբաղվել այս մասնագիտությամբ: Երբ նման բարձր գնահատականի ես արժանանում, ավելի պարտավորված ես քեզ զգում:

– Որքա՞ն ժամանակ է՝ Մոսկվայում եք ապրում, և արդյոք տեսնո՞ւմ եք Ձեր ապագան նաև Երևանում:

– Մենք 1997 թվականից Մոսկվայում ենք ապրում, սակայն միշտ երազել եմ ապրել Երևանում: Այո, տեսնում եմ: Ես հաճախակի եմ գալու Երևան, քանի որ մտադիր եմ կուրսեր և մաստեր-կլասներ անցկացնել այստեղ:

Vera5

Vera4

Vera7

– Ռուսական աստղերից ո՞ւմ համար եք տորթեր պատրաստել:

– Մենք պատրաստել ենք Նիկոլայ Բասկովի և Օքսաննա Ֆյոդորովայի համար իրենց պատկերներով տորթեր: Կարեն Ավանեսյանի և այլ հայտնի արտիստների և դիզայներների համար:

– Ձեր տորթերն, առաջին հերթին, քաղցր քանդակներ են հիշեցնում և հետո միայն` տորթեր: Դուք բավականին երկար ժամանակ եք հատկացնում Ձեր տորթերի «քանդակմանը»՝ ստեղծմանը: Սակայն, երբ գալիս է այն պահը, որ պետք է դանակը հասնի տորթին, քանի որ այն, ի վերջո, ուտելու համար է, չե՞ք ափսոսում:

– Մինչև տորթը կտրելը ես բոլորին մաղթում եմ՝ բարի ախորժակ: Հենց դրա համար էլ արվում է, որ ոչ միայն էսթետիկ հաճույք ստանան, այլև հաճույքով ուտեն: Չնայած՝ մինչ հերթը դանակին կհասնի, տորթեր «փչացնողները» մեր սիրելի մանուկներն են, ովքեր այնքան շատ են ուրախանում իրենց սիրելի հերոսների կերպարներով տորթը տեսնելով, որ միանգամից ձեռք են գցում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ ամեն անգամ ուրախանում եմ, երբ կարողանում եմ իմ տորթերով ևս մի լավ հուշ թողնել երեխաների մանկության երազանքների իրականացման ցանկում: Նրանք անչափ տպավորվում և ոգևորվում են այդ ամենից և հաստատ երկար կհիշեն:

Vera13

Vera16

 

Vera15

– Կասեք՝ ամենաթանկ տորթը, որ Դուք պատրաստել եք, և ո՞ւմ համար էր այն:

– Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ մեր տորթերն այդքան էլ չեն տարբերվում միմյանցից: Միայն կասեմ, որ մոսկվայաբնակ հայերի համար էր:

– Ձեր քույրիկի՝ Ռենայի մոտ խանդի զգացողություն չի՞ լինում, քանի որ ամենուր Ձեր անունն է նշվում: Համենայնդեպս, Ձեր անունն առավել շատ է հնչեցվում, քան Ռենայինը:

– Մենք քույրիկիս հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Պարզապես չեմ պատկերացնում, որ ես կամ քույրս որևէ հարցում իրար խանդենք, նախանձենքգ Մրցանակներ ստանալիս նա ինձանից շատ է ուրախանում ինձ համար, և նմանապես` ես եմ հպարտանում և աշխարհի չափ ուրախանում քույրիկիս հաջողություններով:

– Ունե՞ք հաճախորդներ, որոնք արդեն միայն Ձերն են:

– Ես ունեմ իմ հաճախորդները, որոնք միշտ պատվիրում են: Այնքան հետաքրքիր է, որ գալիս են, սկզբից ծննդյան տորթ են պատվիրում, հետո` հարսանիքի, հետո` երեխայի ծննդյան, հետո` նույն երեխայի կնունքիգ և այդպես շղթայված շարունակվում է:

Vera17

– Հայերը սիրում են ճոխություն բոլոր այն հարցերում, որտեղ կա «հանդիսատես»: Տարբերվո՞ւմ են արդյոք հայի և ռուսի պատվիրած տորթերն իրարից:

– Այո, շատ են տարբերվում: Մենք՝ հայերս, սիրում ենք որքան հնարավոր է` ճոխ, բարձր տորթեր: Իսկ ռուսներն ավելի համեստի մեջ են: Քանի որ հարսանիքներն իրենք մեզ պես շատ թվով մարդկանցով չեն նշում, ապա ամենածանր հարսանյաց տորթը եղել է 10 կգ:

– Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր հարսանեկան տորթը:

– Լավ հարց էր: Ինձ դեռ պետք է պատկերացնել ապագա ամուսնուս, հետո միայն` տորթը: Չգիտեմ՝ ինչ տորթ է լինելու, բայց հաստատ առանց տորթի հարսանիք չենք անի: Ու երևի կպատրաստի իմ սիրելի քույրը: Ես վստահում եմ նրա ճաշակին: Իսկ ի՞նչ կուզեի անձամբգ Գիտեք՝ երբևէ չեմ էլ մտածել:

Vera11

– Երկու քույր, երկուսն էլ` հմայիչ և մշտապես հաղթող, այն էլ՝ «քաղցրի աշխարհում»: Ասես հեքիաթային հերոսուհիներ լինեք: Արդյոք ընդհանրապես չունե՞ք «մինուսներ»:

– Առանց մինուսի մարդ չկա: Բացի այդ, եթե անգամ երկու մինուս ունենաս, իրար գումարելով` էլի պլյուս կստանաս: Ես լավատես եմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս