Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու չի ընդունել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին առաջարկը

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու չի ընդունել Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու մասին առաջարկը:

Սաակաշվիլին պարզաբանել է, որ եթե ընդուներ այդ առաջարկը, ապա տվյալ դեպքում պետք է ստանար Ուկրաինայի քաղաքացիություն ու հրաժարվեր Վրաստանի քաղաքացիությունից:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և շնորհակալություն է հայտնել նրան՝ իրեն այդպիսի առաջարկ անելու համար.

«Ես մեծ վստահության համար շնորհակալություն հայտնեցի Ուկրաինայի նախագահին, սակայն քանի որ այդ պաշտոնը զբաղեցնելը ենթադրում էր Ուկրաինայի քաղաքացիության ընդունում, իսկ դրա համար պետք է հրաժարվեի Վրաստանի քաղաքացիությունից, հրաժարվեցի այդ առաջարկից»:

Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին առաջարկից Սաակաշվիլու հրաժարվելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս