Բաժիններ՝

ԵՄ-ը թույլատրել է վարկեր տրամադրել ռուսական բանկերին

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԵՄ-ը թույլատրել է ավելի քան 30-օրյա ժամկետով վարկեր տրամադրել պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկերին: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ԵՄ-ի Պաշտոնական տեղեկագրում:

Այդ քայլը կատարվում է Եվրոպայում ռուսական բանկերի դուստր կառույցների վճարողունակությանն աջակցելու համար: «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը բախվել է ոչ միայն արևմտյան, այլև` արևելյան ֆինանսական շուկաներից միջոցներ ներգրավելու խնդրին:

Ռուսական բանկային ոլորտը գտնվում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ներքո: Վարկային կազմակերպությունները չեն կարողանում միջոցներ ներգրավել ամերիկյան ու եվրոպական ֆինանսական շուկաներում: Պատժամիջոցային ցուցակում են գտնվում «Սբերբանկը», «ՎՏԲ-ը», «Գազպրոմբանկը», «Վնեշէկոնոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», ինչպես նաև «Մոսկվայի բանկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս