Էդմոն Մարուքյանը դեմ կքվեարկի ԵՏՄ պայմանագրին միանալուն
                                    Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ պատագամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ամբիոնից ծայրահեղ բարձր ակնկալիքներ պարունակող և ծայրահեղ բացասական ելույթներ է լսել, բայց այդ ծայրահեղ սպասելիքները կարող են չարդարացնել իրենց:
Ըստ նրա՝ Հայաստանը զարգացման մի քանի ուղղություն ունի. «Կարող էիք ասել՝ հին ազգ ենք, մենք մեր մոտեցումներով գնանք, բայց ես գտնում էի, որ անպայման պետք է վավերացնեինք ԵՄ հետ ասոցացումը: Ես դեմ եմ ցանկացած բանի, որ կվտանգի ՀՀ եվրոպական ապագան, իսկ այս պայմանագիրը կարող է վտանգել: Կքվեարկեմ իմ խղճով՝ դեմ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    