Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով Փաշինյանի նախաձեռնությանը միացել են երկու պատգամավորներ (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը արտահերթ կարգով քննարկելու նախաձեռնությամբ: Նա հիշեցրեց, որ հարցը քննարկելու համար անհրաժեշտ է 44  պատգամավորի ստորագրություն, սակայն մինչ այս պահը ԱԺ-ից վերցրած իր ձևաթղթի տակ ստորագրել է ընդամենը 3 պատգամավոր:

Նա կոչ արեց բոլոր այն պատգամավորներին, որոնք կողմ են Սերժ Սարգսյանին իմփիչմենտ անելու հարցում, մինչև ժամը 13:00-ն մոտենալ դահլիճում իրեն և ստորագրել:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանից բացի՝ այդ նախաձեռնության ձևաթղթի տակ ստորագրել են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս