
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ի ու ՌԴ-ի քաղաքացիներին պարտադիր գրանցումից ազատող համաձայնագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Նախարարների կաբինետը հավանության է արժանացրել ՌԴ ԱԳՆ-ի ու Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացրած օրինագիծը:
Խոսքը գնում է մի երկրի քաղաքացու կողմից մյուս երկրի տարածք գնալու կարգի մասին Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրինագծի մասին: Այս մասին նշաված է կառավարության կայքում:
Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիներին ազատել 30 օրվա ընթացքում պետության կոմպետենտ մարմիններում մուտքի գրանցման (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:
Հայաստանի ու Ռուսաստանի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, Սոչիում: