Բոլոր տեսակի հայտարարությունները խաղաղության կոչերով՝ հակաադրբեջանական են, հայանպաստ են. Ազատ Արշակյան

Նախկին քաղբանտարկյան, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանիցների կողմից խոցված հայկական ուղաթիռի մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում և հարևան երկու պետություններում Ժնևյան կոնվենցիայի դրույթները ունեն ձևական բնույթ.

«Ես կարծում եմ, որ Ժնևյան կոնվենցիայի դրույթները ստեղծվել են և գործում են նույն քաղաքակրթական հարթության վրա գտնվող ժողովուրդների համար, իսկ Հայաստանի և իր շրջրապատող այդ երկու պետությունների մեջ այդ կոնվենցիան կարելի է ասել՝ ձևական է: Մենք պարզապես պատճենահանել ենք եվրոպացիներից»:

Ըստ նրա՝ Հայաստանում և հարևան պետություններում գործում է կա՛մ մենք, կա՛մ նրանք սկզբունքը, և համատեղել մեր և թուրքական միջավայրի շահերը՝ անհնար է. «Այսինքն՝ նրանց գոյությունը պայմանավորված է մեր չգոյությամբ: Եթե լինելու է հզոր, զարգացող, զարգացած թուրքական կոալիցիա, ուրեմն՝ պետք է չլինի հայկական պետություն, կամ պետք է դա լինի առնվազն Սովետական միության կամ ռուսական իմպերիայի հալածված պրովինցիա: Հենց մենք խոսում ենք հայկական պետության մասին, մենք ուղղակի մահացու ծրագիր ենք առաջարկում թուրքական պետության համար, որովհետև թուրքական պետությունը գոյություն ունի հայկական տարածքներում և հայկական պետությունը ոչնչացնելու հաշվին»:

Ա. Արշակյանը կարծում է՝ երբեք չի կարելի հույսը դնել թուրքերի և ադրբեջանցիների մարդասիրության, գթասրտության, քաղաքակրթական արժեքների վրա. «Նրանք միշտ մեզ պետք է ցավ պատճառեն»:

Նրա խոսքով՝ այդ «ցավ պատճառելը», բացի սկզբունքային ատելությունից, թշնամությունից, որ նրանք ունեն մեր նկատմամբ, դա պետք նաև նրանց համար նպատակահարմար լինի, այսինքն՝ նվիրված լինի ինչ-որ առիթի.

«Կա՛մ իրենց ներքին խնդիրները լուծելու համար, կա՛մ մեր ներքին խնդիրները խոչընդոտելու համար: Դրա մասին հիմա շատ են խոսում, ասում են ՝ ֆանտաստիկ ծրագիր է դա, որ Ռուսաստանին ներքաշեն նոր պատերազմի մեջ, երկրորդ՝ նավթի գնի բարձրացում, որոշ երկրներ, որոնք ադեցություն ունեն Հայաստանում, նրանց հարմար է, որ նավթի գինը բարձրանա: Երրորդը՝ Ադրբեջանում գոյություն ունի ներքին լարվածություն, ռեժիմը կարծես չի դիմանում, թուլացել է, և որպեսզի Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը շեղեն, այդպիսի պրովոկացիա են անում»:

Ըստ Ա. Արշակյանի այդ միջադեպի հետ կապված Հայաստանը բավականին լավ է աշխատում. «Հայաստանը և Սփյուռքը իրենց գործը անում են: Մենք բողոքում ենք, ասում ենք, որ պետք է դատապարտեին հարձակվողին, բայց այդպես չի լինում:

Միջազգային հանրությունը կողմնապահություն չի անում, նույնիսկ, երբ նրանք ակնհայտորեն կողմնապահ են: Ես, օրինակ, Մինսկի խումբը համարում եմ հայանպաստ կառույց, որը պաշտպանում է ՀՀ-ի և Ղարաբաղի ժողովրդի շահերը: Նույնիսկ այդ դեպքում նրանց հայտարարությունները չեզոք են: Կարծում եմ՝ հայտարությունները կոշտ էին, զսպող էին»:

Հարցին՝ դատապարոտղ հայատարարություններ չպիտի՞ լինեին, Ա.Արշակյանը պատասխանեց, որ հայտարարությունը ինքնին դատապարտող է, որովհետև կարող էր լռություն լինել. «Զինադադարը պարտադրված է Ադրբեջանին, մենք հաղթել ենք, մենք գրավել ենք, ազատագրել ենք, և հիմա արգելում են Ադրբեջանին, որ ռևանշ վերցնի: Արգելված է Ադրբեջանին պատերազմ սկսել հաղթող Հայաստանի դեմ: Դրա համար բոլոր տեսակի հայտարարությունները խաղաղութան կոչերով, դրանք հակաադրբեջանական են, հայանպաստ են»:

 

Տեսանյութեր

Լրահոս