Տեսանյութեր և մանրամասներ՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 10-ին, ժամը 19:18-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են կամազ և գազել մակնիշների մեքենաները: Բախման պահին պայթյուն է եղել, բռնկվել է հրդեհ:
Գազելի ուղևորներից մի քանիսն ամբողջությամբ այրվել են: Դեպքի վայրում աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական խմբերը: Տեղում է եղել նաև Արմեն Երիցյանը: Գազելից դուրս են բերվել մոխրացած դիակները: Ոստիկանությունը փորձոել է պարզել վարորդի և մահացածների ինքնությունը: Նախնական տեղեկությունների համաձայն կամազի վարորդը չի տուժել: 7 վիրավոր է տեղափոխվել Գյումրի ԲԿ: Բոլորը հետազոտվել են և այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Հակոբյան Սամվել Հակոբի-1997թ.-ք. Գյումրի, Մատնիշյան փողոց, 119 տուն, Սիմոնյան Էդմոն Հրանտի-2001թ., Մուշ2/2, 66 շենք, 13 բնակարան/վերակենդանացման բաժանմունքում է/, Բաղդասարյան Կարեն Ռազմիկի-1975թ., գյուղ Ախուրյան, Չախոյան Հովհաննես Անդրանիկի-1997թ., Մինաս Ավետիսյան փողոց/Երևան է տեղափոխվել/, 7 շենք, 18 բնակարան, Հովհաննիսյան Զարուհի Մկրտիչի-1978թ.-ք. Գյումրի, Հովհաննիսյան Հասմիկ Սպարտակի-1997թ.-ք. Արթիկ/վերակենդանացման բաժանմունքում է/, Ալբերտ Գառնիկի Շախնազարյան-1992թ., Շիրակացի 3-րդ թաղամաս, 209/119:



