Բաժիններ՝

Երասխավան գյուղում «ԶԻԼ-131»-ը շրջվել է. կա մեկ տուժած

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած, ով արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչից վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1980 թ.) արգելափակվել է խցիկում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա.Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս