Բաժիններ՝

Կատալոնիան Մադրիդից պահանջում է համաձայնեցնել անկախության մասին հանրաքվեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասն այսօր հայտարարել է, որ դիմում է հղելու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին, որում խնդրելու է նրան՝ վերջնական տեսքով համաձայնեցնել անկախության մասին նոր հարցումը:

Մասի կարծիքով՝ «վերջնական քվեարկությունը» կատալոնցիներին հնարավորություն կտա հստակեցնել իրենց հարաբերությունները մնացյալ երկրի հետ, ինչպես որ դա արվել է Քվեբեկում (Կանադա) ու Շոտլանդիայում (Մեծ Բրիտանիա):

Մասն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը հերթական անգամ կվկայի, որ ինքնավարության կառավարությունը պատրաստ է խոսել, երկխոսության մեջ մտնել, նստել բանակցային սեղանի շուրջ, ինչպես որ դա անում են մյուսները՝ բոլորի համար փոխշահավետ որոշում գտնելու համար:

Մասի խոսքերով՝ ինքնավարության կառավարությունը պաշտպանում է ոչ միայն կատալոնցիների ազատությունները, այլև պաշտպանում ու պայքարում է ողջ իսպանական ժողովրդի իրավունքների համար: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Կատալոնիայում անկախության մասին հարցում անցկացվելու է նոյեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս