ԱՄՆ-ի հարավում վերջին 140 տարում առաջին անգամ ընտրել են սևամորթ սենատորի
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում վերջին 140 տարում առաջին անգամ ընտրել են սևամորթ սենատորի: Հանրապետական Թիմ Սքոթն այժմ Կոնգրեսի վերին պալատում ներկայացնելու է Հարավային Կարոլինայի շահերը:
Այս մասին են վկայել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները: Վերջին անգամ սևամորթ ամերիկացին հարավային նահանգի սենատոր է դարձել 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ Վերակազմավորման ժամանակ (1865-1877 թվականներին):
Այդ թվականներին իրականացվել է պատերազմում պարտություն կրած նահանգների վերաինտեգրումն ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական կյանքին: Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Սենատի վրա իրենց վերահսկողությունն են հաստատել հանրաապետականները: