Բաժիններ՝

«Թուրք գրողը, որը հայատյաց գործուենություն է ծավալում, Հայաստանում պարգևատրվել է ՀՀ մի քանի մեդալներով»

Օրերս Հայաստանում հյուրընկալվում էր թուրք գրող Իսմայիլ Բեշիկչին, ում Արևմտահայերի Ազգային Համագումար միջազգային կազմակերպությունը շնորհեց «Գևորգ Սուրենյանց V կաթողիկոս» հուշամեդալ, իսկ Երևանի պետական համալսարանում ռեկտորը գրողին տվեց ոսկե մեդալ:

Որոշ հայ մտավորականների համար անհասկանալի է, թե ինչու են թուրք գրողի համար այդպես ջերմ ընդունելություն կազմակերպել և շնորհներ տվել այն պարագայում, երբ այդ նույն գրողի ստեղծագործական 30 տարիների գործունեությունը ուղղված է եղել հայության դեմ:

Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության փոխվարչապետ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով թուրք գրողի Հայաստան կատարած այցին, նշեց, որ այդ այցի ժամանակ Իսմայիլ Բեշիկչին ներկայացել է որպես Թուրքիայում հայերի պաշտպան, սակայն նրա բազմաթիվ գրքերն ու հոդվածները ցույց են տալիս, որ նա ոչ թե հայերի շահերի պաշտպանն է, այլ՝ հայատյաց անձնավորություն.

«Ըստ երևույթին, նրան մեծարողները գաղափար չեն ունեցել, թե ում հետ գործ ունեն: Իհարկե, դա դեռ չի արդարացնում նրանց գործունեությունը: Սա թուրք գրող է, որը քրդական պահանջատիրության անունից է հանդես գալիս»:

2009 թվականին լույս է տեսել Իսմայիլ Բեշիկչիի գիրքը, որտեղ նա հանդես է գալիս քրդերի անունից ՀՀ և ԼՂՀ նկատմամբ տարածքային պահանաջատիրությամբ:

Ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը ասաց, որ իրեն հետաքրքրող 3 հարց կա, որոնց պատասխանները կցանկանար ստանար.

«Առաջինը՝ մի մարդ են կանչում Հայաստան, որի մասին Հայաստանի հասարակությունն ընդհանարապես ոչինչ չգիտի, ու չի ներկայացվում՝ այդ մարդն ով է, ինչ է, ինչ է արել իր կյանքում: Կանչող կազմակերպությունը, որքան մամուլից ենք տեղեկանում, Արմտահայերի Ազգային Համագումար միջազգային կամապերպությունն է, որը հրապարակել է մի այսպիսի բան՝ «Մհերի դուռ» անունով պարբերական, որի ենթավերնագիրը «պահանջատիրություն» է: Ինչքանով ես հասկանում եմ՝ սույն կազմակերպությունը հանդես է գալիս Արևմտյան Հայաստանի պահանջատիրությամբ:

Այսպիսի կազմակերպությունը կանչում է մի մարդու, որը 30 տարի առաջ գրել է՝ «պետք չէ մոռանալ, ուր Քուրդիստանի մի հատված էլ այժմյան Հայաստանի սահմաններում է գտնվում»: Ո՞վ է պահանջատեր: Այս մարդը՝ Իսմայիլ Բեշիկչի՞ն, որը գրել է և մինչև հիմա 12 հրատարակությամբ նույն բանը հոլովվում է, թե՞ այս պարբերականը, որը լույս է տեսել այս կազմակերպության կողմից»:

Ս. Հացպանյանը նշեց, թե տեղեկացել է, որ այդ մարդը մենակ չի եղել, այլ եղել են մի խումբ մարդիկ (մոտ տասնյակ), որոնց վրա ահռելի՝ տասնյակ հազարներով գումար է ծախսվել. «Սա վճարել է հենց Կոստանդնոպոլսում տարիներ առաջ ողբերգական սպանության զոհ դարձած, իմ մանկության ընկեր «Հրանտ Դինք» հիմնադրամը, իսկ Հայաստանում՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը: Նրաք վճարում են մի մարդու և իր շքախմբի համար, որոնք պարզապես պահանջատիրությամբ են հանդես գալիս: Ինձ համար սա անհասկանալի է: Մի՞թե այդ կազմակերպությունները չեն ճանաչում այս մարդուն և իր գրածները, որ նման քայլի են գնում»:

Երրորդ հարցը, որը բարձրացնում է Ս. Հացպանյանը հետևյալն է. «Ես բարձրաձայնում եմ՝ Արմեն Աշոտյանը շատ է սիրում ամեն ժամը մեկ իր ֆեյսբուքյան էջում սենց զիզի-բիզի բաներ դնել: 4-րդ օրն է ես Արմեն Աշոտյանին դիմել եմ, այս ամբողջը բացատրել եմ (և՛ իր ֆեյսբուքյան էջին եմ գրել, և՛ Կրթության և գիտության նախարարություն եմ ուղարկել), թե ինչպե՞ս է լինում, որ Հայաստանի Հանրապետությունում Կրթության և Գիտության նախարարության ուղղակի ենթական՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, համալսարանի ամբողջ պրոֆեսրոադասախոսական կազմի, թուրքագետների առաջ պարգևատրում է մեր համալսարանի ոսկեզօծ մեդալով այդ մարդուն:

Ես վստահ՝ Արմեն Աշոտյանը նույնիսկ տեղյակ չէ, որ ԵՊՀ-ում նման բան կա, ու նման բանով օժտում են մի մարդու, որը պարզապես իր հոդվածում ասում է, «որ Հայաստանը բռնազավթել է ուրիշի հողը ու մինչև հիմա ետ չի վերադարձնում: Հայերը ամբողջ ազատագրված տարածքների քրդական տեղանունները հայացրել են»: Ուղղակի գրում է այդպես, որ հայերը թուրքերիհ ետ միասին քրդերից շատ հետո են եկել այդ տարածք: Սա պատմական խեղաթյուրության գլուխգործոց է:

Մեր ԵՊՀ-ում մի՞թե չկա պատմաբան, այս ուղղությամբ աշխատակից, որ մեկը չի բողոքում դրա դեմ»:

Հարցին՝ անձամբ դուք Արևմտահայերի Ազգային Հանագումար կազմակերպության հետ խոսե՞լ եք այս հարցի շուրջ, Ս. Հացպանյանն պատասխանեց, որ երբ ուսումնասիրել է նրանց պարբերականը, այդ պարբերականի խմբագրական խորհրդի մեջ նկատել է իր համար շատ հարգելի ազգագարագետ Հարություն Մարությանին և զանգահարել է նրան ու ներկայացացրել է այս ամենը. «Ասաց՝ «ես այդ պարբերաթերթի խմբագրակազմի մեջ եմ, ու ինքս ևս անակնկալի եմ եկել, որ մենք նույնիսկ այդ մարդու մասին որևէ տվյալ չունենք, բայց ինչ որ շքանշան են տալիս»:

Ասաց՝ «ես քննադատությունը ընդունում եմ»: Երևի կքննարկվի և այդ առթիվ ինչ-որ բան կասվի»:

Ս. Հացպանյանը տեղեկացրեց, որ ինքը գրել է նաև «Հրանտ Դինք» հիմնադրամին, թե ինչո՞ւ են հոգացել այդ մարդու ծախսերը:

Բ. Կարապետյանն էլ ասաց, որ ինքը ճանաչում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին, որն այդ կազմակերպության ղեկավարներից է. «Նա էլ թյուրիմացության մեջ է ընկել, իրոք, չի իմացել՝ ինչ է կատարվում»,- նշեց արձակագիրը, որն ասաց, որ կարճ զրույց է ունեցել պատգամավորի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս