
Նյու Յորքում վերստին բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոն

BBC-ի փոխանցմամբ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով Նյու Յորքում երկու երկնաքերերի կործանումից 13 տարի անց իր դռներն է բացել Համաշխարհային առևտրի կենտրոնի նոր համալիրը: Երկնաքերի կառուցումը տևել է 8 տարի և արժեցել է 3.8 միլիարդ դոլար:
Ներկա դրությամբ այն ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն է: Երկնաքերի բարձրությունը կազմում է 541 մետր: Նրա տարածքի 60 տոկոսը տրվում է վարձակալության, պետական ծառայություններն արդեն իսկ կնքել են համապատասխան պայմանագրերի մեծ մասը:
Համաշխարհային առևտրի նոր կենտրոնը գտնվում է 6.5 հեկտար տարածքի կենտրոնում, ուր նախկինում գտնվել են հին կենտրոնի երկու երկնաքերերը, որոնց կործանման հետևանքով զոհվեց ավելի քան 2700 մարդ: