Բաժիններ՝

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն աջակցել է պաղեստինյան պետության ստեղծմանը

Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, որ երջանիկ կլիներ, եթե Պաղեստին պետությունը ստեղծվեր իր ներկայիս գործառույթների կատարման ժամանակ.

«Իրականում ինձ համար կարևորը միայն այն է, որ մյուս երկրները՝ եվրոպական կամ ոչ եվրոպական, ճանաչեն Պաղեստինը: Ես երջանիկ կլինեի, եթե իմ լիազորությունների գործող ժամկետում արդեն իսկ գոյություն ունենար պաղեստինյան պետությունը»:

Մողերինին եվրոպական երկրներին կոչ է արել որոշում ընդունել տվյալ խնդրի լուծման ուղղությամբ համատեղ քայլերի շուրջ: Շվեդիան հոկտեմբերի 30-ին Պաղեստինը ճանաչել է որպես պետություն՝ դառնալով այդ քայլը կատարած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս