
Ռուսաստանը վեցերորդ հումանիտար ավտոշարասյունն է ուղարկել Դոնբաս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը վեցերորդ հումանիտար ավտոշարասյունն է ուղարկել Դոնբաս: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլեգ Վոռոնովը: Նրա խոսքերով՝ Դոնբասի համար նախատեսված ռուսական հումանիտար օգնությունն արդեն իսկ հատել է Ռուսաստանի սահմանը:
10 բեռնատարներ անցել են մաքսային ձևակերպում ու շարժվում են Դոնեցկում: Եվս 10 բեռնատարներից բաղկացած 10 ավտոմեքենա ներկայումս անցնում է մաքսային ձևակերպում, ինչից հետո կուղարկվի Լուգանսկ:
Վոռոնովը մանրամասնել է, որ իրենք Դոնբաս են ուղարկել վառելանյութ ու դեղորայք, և որ ընդհանուր առմամբ 20 բեռնատարից բաղկացած շարասյունը Դոնբաս կհասցնի ավելի քան 100 տոննա բեռ: Սրանից առաջ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել էր, որ ռուսական հերթական հումանիտար ավտոշարասյունը Դոնբասից Ռոստովի մարզ է վերադարձել հոկտեմբերի 31-ի երեկոյան: